«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«ՈՒշադրություն, Քանյե ՈՒեսթը ժպտացել է Հայաստանում». Buzzfeed

«ՈՒշադրություն, Քանյե ՈՒեսթը ժպտացել է Հայաստանում». Buzzfeed
11.04.2015 | 20:55

Ռեփեր Քանյե ՈՒեսթը վերջին օրերին ուղեկցում է իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Հայաստան այցի ընթացքում, գրում է Buzzfeed-ը «Քանյե ՈՒեսթը ժպտացել է Հայաստանում» հոդվածում: Այս ողջ ընթացքում նրան կարելի էր տեսնել Քիմի հետ, մինչ վերջինս շրջագայում է երկրով: Քանյեն ներկա չի գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը: ՈՒրբաթ օրը ՈՒեսթը միայնակ հայտնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և լսել նրանց երաժշտությունն ու ծանոթացել անիմացիոն նախագծերին: Նա կարծես լավ ժամանակ է անցկացրել, գրում է Buzzfeed-ը՝ հավելելով, որ չնայած Քանյեի հետ պետք է որ դա դժվար լինի:
«ՈՒշադրություն, Քանյեն ժպտում է, Քանյե ՈՒեսթն իսկապես ժպտում է: Հայաստանն այն սակավաթիվ վայրերից է աշխարհում, որը ստիպում է Քանյե ՈՒեսթին ժպտալ»,- գրում է Buzzfeed-ը:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ